ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Ո՞րն է իրականությունը

Ո՞րն է իրականությունը
22.10.2024 | 16:51

Կարո՞ղ եք պատկերացնել, մանավանդ 88-ից այս կողմ, Երևանում գործող ադրբեջանական մզկիթներ:

Այդ դեպքում, ինչու՞ եք համոզված խոսում իրանա -իսրայելական թշնամանքի մասին, երբ ներկա ժամանակում, միայն Թեհրանում կա 37 գործող սինագոգ:

(Իրանում կա 301 սինագոգ, որոնցից գործում են 214 -ը):

Տարածաշրջանում հրեաների համար մեկ բարեկամը, սկսած Դարեհ Մեծից մինչև ներկա Այաթոլլաները, Իրանն է եղել ու կա:

Ի միջ այլոց, և՛ առաջին Այաթոլլան, և՛ գործողը, և՛ անգամ գեներալ Սուլեյմանին, իրանական հին հրեական ընտանիքներից են սերում:

Օրինակ, 1-ին Այաթոլլայի պապը, Սպահանի գլխավոր

ռաբբին է եղել, հայրը` ամբողջ Ատրպատական նահանգի

գլխավոր դրամափոխը` սարաֆը:

... Ես հարց տվեցի երեկ սարաֆին,

Որ կես թուման է մի ռուբլուն տալիս,

Թե ինչպե՞ս արդյոք, ինչպե՞ս պարսկերեն

Չքնաղ Լալային ասեմ սիրելիս... (Եսենին)

Я спросил сегодня у менялы,
Что даёт за полтумана по рублю,
Как сказать мне для прекрасной Лалы
По-персидски нежное «люблю»?

Ամերիկայից հետո Իրանը երկրորդ երկիրն է, որ ձգտում է

Իսրայել պետության պահպանմանը և երբեք չի խոսել Իսրայել պետության, շեշտում եմ՝ պետության կործանման մասին:

Վերջերս Իրանը հրթիռակոծեց Իսրայելի տարածքը :

Արձակված 180 հրթիռներից 62 -ը գերձայնային էին ու ճեղքեցին իսրայելական հակաօդային պաշտպանությունը:

Արդյունքում ՝ զրո զոհ:

ՈՒրեմն , ո՞րն էր այդ հրթիռակոծման հիմնական նպատակը:

Հնարավորություն տալ Իսրայելին հարձակվել Լիբանանի

վրա:

Ինչու՞ :

Որպեսզի հնարավորություն ստեղծի տարածաշրջանում ԱՄՆ-ին փոխարինած Անգլիայի համար վերաձևել լիբանանյան նավթի քվոտան:

Լիբանանյան նավթի 40 տոկոսը տնօրինում է ֆրանսիական «Տոտալը», 40 տոկոսը` իտալական «Իտ Օյլը», 20 տոկոսը` ռուսական «Յուժնեֆտը»:

Այդ 20 տոկոսին տիրանալու համար էր, որ ռուսներն իրենց ինքնաթիռը թուրքերին խփել տվեցին ու զոհաբերեցին Թուրքիայում իրենց դեսպանին:

Եվ վերջապես՝ իսրայելա -պաղեստինյան կոչվող կոնֆլիկտը:

Ինչպես ռուսները ժամանակին կազմակերպեցին իրենց օդաչուի ու դեսպանի գնդակահարությունը, այդպես էլ վարչապետ Նաթյանահուն կազմակերպեց անցյալ հոկտեմբերին Գազայի կոմից Իսրայելի վրա հարձակումը:

Չծավալվեմ, չնայած կարող եմ ...

Նպատակը՝ Գազան մաքրել վերջին պաղեստինցուց, քանի որ այդ տարածքում են հետազոտվել ու գտնվել գազի հսկայածավալ պաշարներ:

Այդ գազի շահագործողն ու Եվրոպային ռուսական գազի փոխարեն վաճառողը կլինի անգլո -իսրայելական համատեղ կոնցեսիումը:

Սա է իրականությունը :

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2601

Մեկնաբանություններ